Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Բուսակերներն ինֆարկտից ավելի հազվադեպ են մահանում

Բուսակերներն ինֆարկտից ավելի հազվադեպ են մահանում

Բուսակերները սրտային հիվանդություններից ավելի հազվադեպ են մահանում, քան մսակերները: Թվային արտահայտությամբ՝ ռիսկայնության տարբերությունը կազմում է 32%:

 

Օքսֆորդի համալսարանի գիտնականները պնդում են, որ սիրտանոթային հիվանդությունները զարգացած երկրներում մահացության հիմնական պատճառն են:

 

Ըստ գիիտնականների՝ երկու խմբերի միջեւ ռիսկի տարբերությունը հիմնականում բացատրվում է խոլեստերինի եւ արյան ճնշման մակարդակով:

 

Սննդի եւ սրտային հիվանդությունների հարցերով խոշորագույն հետազոտությանը մասնակցել են ավելի քան 45 հազար կամավորներ Անգլիայից եւ Շոտլանդիայից, որոնցից 34%-ը բուսակեր է: 1990թ. բոլոր մասնակիցներն առողջության եւ կենսակերպի վերաբերյալ հարցերի են  պատասխանել: Մոտավորապես 20 հազար մասնակից նաեւ գրառել են  արյան ճնշման  ցուցանիշները եւ խոլեստերինի մակարդակի չափման համար արյուն են հանձնել: Դիտարկումներն արվել են մինչեւ 2009թ.:   

 

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները սրտանոթային հիվանդությունների 1235 դեպք են գրանցել՝ ներառյալ  մահվան 169 եւ հիվանդանոց տեղափոխվելու 1066 դեպքեր:

 

Բուսակերներն արյան ճնշման եւ խոլեստերինի մակարդակի  ավելի ցածր ցուցանիշներ են ունեցել: Բացի դրանից նրանք ավելի նիհար են եւ ավելի քիչ են տառապում շաքարախտով: 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ